-
Recent Posts
Recent Comments
Archives
Categories
Meta
The Golden Fleece
Posted in Uncategorized
Leave a comment
Մենք լեգենդ ենք
Մինչև Վրաստան գնալս ես կարծում էի միայն մեզ ` հայերիս է հատկանշական ինչ-ինչ լեգենդար պատմություններ ու փաստեր ինքներս մեզ վերագրել, բայց երբ հայտնվեցի Վրաստանում հասկացա, որ մենք բավականին հետաքրքիր մրցակից ունենք:
Եթե ըստ գիտնականների և հնէաբանների մարդկությունը սկիզբ է առել Աֆրիկա մայրցամաքից, ապա ըստ կովկասցիների ու հատկապես հայերի մարդկությունը սկիզբ է առել Հայկական Լեռնաշխարհից: Դրախտը, որտեղ ապրել են Ադամն ու Եվան, համարվում է Տիգրիսի և Եփրատի խառնարանը` Փոքր Հայքը, սա փաստում է այն մասին, որ մարդկության ակունքը այստեղ է, նույնիսկ ավելին դարեր հետո Նոյան տապանն է հայտնվել Արարատ լեռան վրա և արդեն ավելորդ է նշել, որ ,այո, մարդկության պատմությունը սկիզբ է առել Հայկական Լեռնաշխարհից:
Երևի մենք բոլոր հայերս էլ կարող ենք ցանկացած հնէաբանի ասել.” Ընկերս, ինչ Աֆրիկա, ինչ հոմոսափիենս, “Աստվածաշունչ” կարդա ու կտեսնես “Արարատ” հետևաբար միանշանակ հայասափիենս”:
Բայց ահավոր մեծ եղավ զարմանքս երբ գնացի Վրաստան ու շփվեցի վրացիների հետ. վրացիները մեզ, բնավ, չեն զիջում իրենց երևակայությամբ :
Եթե մենք` հայերս, հիմնվում ենք “Աստվածաշնչի” վրա համոզելու, որ այստեղից է սկսվում մարդկության պատմությունը, ու որ մենք լեգենդար ժողովուրդ ենք, ապա վրացիներն էլ ընտրել են իրենց տարբերակը լեգենդար համարվելու համար: Վրացինենրն իրականություն են դարձրել հունահռոմեական դիցաբանությունը:
Հունահռոմեական դիցաբանության հայտնի հերոսները` արգոնավորդները, հենց Քութաիսի են եկել “Ոսկե գեղմը” տիրելու, իհարկե, ըստ քութաիսցիների այն այդ ժամանակ Կոլխեթի էր կոչվում և աշխարհի ամենհարուստ երկիրն էր: Երևի վրացիները ուզում են ասել. “ Մենք կշարունակեինք լինել հարուստ , եթե այդ գրողի տարած Յասոնը չխլեր մեզնից ոսկե գեղմը”:
Քութաիսիից ոչ հեռու Խվամլի լեռների մոտ ապրել են հսկա մարդիկ` դևիներ:
Բայց ամենահետաքրքիրն այն է , որ ըստ վրացիների Զևսը Պրոմեթևսին շղթայել է Խվամլի լեռներում: Ես փորձեցի հասկանալ ինչը կարող էր հիմք ծառայել նման ենթադրության, բայց ոչ մի փաստ կամ ակնարկ չգտա:
Դիցաբանության մեջ նշվում է Կովկասյան լեռներում, բայց չի նշվում կոնկրետ ինչ լեռներում:
Այստեղ կարելի է ասել վրացիները մեզնից ճարպիկ գտնվեցին, պարզապես մենք չհասցրեցինք Պրոմեթևսին մեր լեռներին վերագրել ահա և նա հայտնվեց Խվամլի լեռներում:
Երևի սա մեզ և վրացիների նման փոքր ժողովուրդներին բնորոշ գիծ է, մեզ ոչինչ չի մնում, քան մարդկությանը հիշեցնել մեր երբեմնի լեգենդար լինելու մասին, կամ վերագրել այդ լեգենդարությունը մեզ ու հպարտանալ դրանով:
http://blog.culturalcaucasus.org/2011/06/the-golden-fleece-2/
Posted in Uncategorized
Leave a comment
The Mysteries of Stories and Legends are Revealed through the Eyes of Teenagers
A Painting Exhibition took place at the Social–Educational Centre of the Armenian Apostolic Church in Gyumri.
The theme of the exhibition focused on legends, traditions, folklores, fairy tales, and short stories.
It is very interesting to discover the world of legends and fairy tales through the eyes of 10-17 year old children.
Posted in Uncategorized
Leave a comment
BUSEL ES BAGHI MIJIN
Posted in Uncategorized
Leave a comment
GYULUM JAN
Posted in Uncategorized
Leave a comment